Լրահոս
Օրվա լրահոսը

Հետհեղափոխական շրջանում հրաժարականներն ավելի շատ պետք է լինեին. Առողջապահության նախարար

Սեպտեմբեր 26,2019 19:45

«Հայաստանի քաղաքական համակարգը հիվանդ չէ»,-ի պատասխան լրագրողներից մեկի հարցին, այսօր ասաց  Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը. «Հիվանդագին դրսեւորում չեմ տեսնում ես, հակառակը, պրոցեսները, որոնք տեղի են ունենում, տանում են քաղաքական մթնոլորտի, կուսակցությունների առողջացմանը, մարդ-կուսակցությունների աստիճանական վերացմանը»։

Նրա խոսքով՝ առողջ գործընթաց են նաեւ պաշտոնանկությունները։ Նախարարի կարծիքով, հատկապես՝ հետհեղափոխական շրջանում հրաժարականներն ավելի շատ պետք է լինեին, քան եղել են. « Եթե ժամանակին կարող էինք տեսնել հրաժարականներ, որոնց մասին չէին խոսում, հիմա աստիճանաբար սկսում են խոսել, վերլուծություններ են արվում, կարծիքներ են հայտնում, ոչ թե պարզապես լուռ հետեւում են գործընթացներին»,- նշեց նա։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30