Թուրքիայի արևելյան Քահրամանմարաշ Դուլքադիրօղլուի շրջանում թուրք հնագետը «օրինական ճանապարհով» գանձ է որոնում նախկինում հայերին պատկանող բնակելի տարածքում:
Հնագետ Հաթիջե Քըլըչասլանը նշել է, որ տարածքը պատկանել է հայերին և եղել է հրեական թաղամաս:
Նա հավատացած է, որ տարածքը փորելով ոսկի են գտնելու:
Աղբյուրի փոխանցմամբ` փորելու աշխատանքները կատարվել են անվտանգության ուժեղացված միջոցառումների ներքո:
Կարդացեք նաև
Հնագետը հայտնել է, որ հայերին պատկանող բնակելի տարածքի քանդման աշխատանքները տևելու են 3 օր:
«Այստեղ նախկինում առանձնատուն է եղել: Մտածելով, որ առանձնատան բակում սենյակ է եղել և այդ սենյակի ներսում գանձ կա, սկսեցինք պեղումներ իրականացնել: Տարածքը փորելու համար ստացել ենք անհրաժեշտ թույլտվությունը»,-ասել է հնագետը:
Աղբյուր` Ermenihaber.am/Arkeolojikhaber.com