«Ինչպիսին որ գրառումն էր, այդպիսին էլ իմ վերաբերմունքն է»,-Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանի (ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի քույրն է) «ֆեյսբուքյան» գրառման շուրջ աղմուկի առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Նուարդ Վարդանյանի մայրը՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը:
Հիշեցնենք՝ Նուարդ Վարդանյանը գրել (այնուհետեւ հեռացրել) էր. «Սա ձեզ համար 90-ականները չի, որ մարդ սպանեք շքամուտքի մոտ ու կոծկեք ձեր կերած բողկերը: Ես որպես 90-ականների երեխա, ով էդ սարսափի մեջ է մեծացել՝ թույլ չեմ տալու, որ զարմուհիս ու մնացած մեր երեխաները դա ապրեն: Անհրաժեշտության դեպքում հատ-հատ բոլորիդ ականջները կծամեմ»:
Անահիտ Ասատրյանը շեշտեց, որ դուստրն իր էջում Ռոբինզոն Կրուզոյից մի նկար է հրապարակել (լուսանկարում)՝ այդպես ի հայտ բերելով, որ դրանում հումոր է տեսնում. «Թե ինչու դա ուռճացվեց, չգիտեմ»:
Հարցին՝ «այսինքն, ձեր դստեր գրառումը հումորայի՞ն է եղել», նա պատասխանեց. «Եթե նա դրանից հետո Ռոբինզոնի նման նկար է գցել, ի՞նչ եք կարծում, լուրջ է արե՞լ: Ովքեր լուրջ են ընկալել, երեւի հումորի հետ խնդիր ունեն»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է սոցցանցում հնչող նկատառումներին, թե Նուարդ Վարդանյանի հայրը (Գևորգ Վարդանյանը, որը հայտնի է եղել «Ժոկո» մականունով, 1993-ին եղել է ՀՀ նախկին պետնախարար, 1995-1998թթ.ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, 1998-2000թթ՝ բնապահպանության նախարար), եւ ոչ միայն, 90-ականներին եղել են պաշտոնյաներ, եւ ի՞նչ սարսափի մասին կարող է խոսք լինել, Անահիտ Ասատրյանն այսպես արձագանքեց. «Դա ի՞նչ կապ ունի մարդու հումորի հետ»:
«Երբ աղջկաս տեսնեմ, գուցե ինքն էլ հարձակվի ինձ վրա, չգիտեմ»,-հեգնեց Անահիտ Ասատրյանը:
Նա հավելեց. «Ովքեր իրենց վատ են զգում եւ մտածում են, թե դա իրենց է վերաբերվել, գուցե մի բան ունեն մտածելու, ի՞նչ ասեմ: Այս խառնակ օրերում մութ ջրերի մեջ ձուկ որսալը ոչ իմ աղջկա, ոչ իմ եւ ոչ էլ ընտանիքիս հետ կապ չունի, մենք նման սովորություն երբեւէ չենք ունեցել, ապրել ենք ազնիվ եւ այդպես էլ շարունակելու ենք ապրել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Ես, 20 տարի ապրել-մեծանալով «Բանգլադեշ» թաղամասում, կարծում էի, թէ Երեւանի փողոցային ժարգոնը կատարելապէս՝ ծայրից-ծայր գիտեմ: Բայց չարաչար սխալւում էի, երբ մի քանի ամիս առաջ լսեցի «խ*նչած ունեմը»: Երէկ մի ուրիշ գլուխգործոց սովորեցի՝ ընդ որում իգական առանձնեակից, ընդ որում՝ նորից պաշտօնեայ:
Քիչ թէ շատ կիրթ մարդու համար այս տեսակ հայերէնը զզուելի ու նողկալի է՝ որքան էլ մայրիկը դստրԻԿին փորձի արդարացնել:
Բայց սա ինձ բնաւ չի զարմացնում, որովհետեւ ամենաբարձրում նստածը (Նիկոլ Փաշինեանը) եւս գաւառական մշակոյթի դասական ներկայացուցիչ է: Երբ վարչապետը հայերէն է խօսում ես խորապէս ամաչում եմ (միւս լեզուներն էլ չասեմ՝ ծաղրուծանակ է):