Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԽ քարտուղարը հույս ունի՝ Վանեցյանն ինչի մասին էլ խոսի՝ կմնա ռացիոնալության շրջանակներում

Սեպտեմբեր 26,2019 17:41

Ինչի՞ մասին կարող է խոսել Վանեցյանը, Aravot.am-ի այս հարցին այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ինքն ինչի՞ մասին է ուզում խոսել, շատ կդժվարանամ ասել: Դժվար է կռահել՝ մարդն ինչի մասին կարող է խոսել»:

Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն արձագանքելով վարչապետի՝ Լոս Անջելեսում իր հրաժարականի վերաբերյալ արված հայտարարությանը, ասել էր՝ «Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել առանց հետեւանքների մասին մտածելու»։

Հարցին՝ արդյոք Վանեցյանի ասածները չեն կարող վտանգել ազգային անվտանգությունը պարոն Գրիգորյանն ի պատասխան ասաց. «Եթե ես ռացիոնալ եմ մտածում, մտածում եմ, որ վտանգ չպետք է լինի, բայց, երբեմն վարքագիծը իռացիոնալ է, եւ, եթե այդ վարքագիծն իռացիոնալ լինի, բնականաբար վտանգ է ներկայացնում: Բայց ես հուսով եմ՝ ինչի մասին էլ խոսի կմնա ռացիոնալության շրջանակներում եւ, ընդհանուր, անվտանգության տեսանկյունից, մենք որեւիցե խնդիր չենք ունենա»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30