Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան. «Իրեն հարգող ամեն համալսարան պետք է ունենա հետազոտական աշխատանքների մաս»

Սեպտեմբեր 26,2019 17:20

Հայաստանում Ֆրանսիական համալսարանում կայացավ Էրազմուս + ծրագրի «Եվրոպական ինտեգրացիային համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայնացումը» (C3QA) նախագծի արդյունքների հանրայնացման եզրափակիչ համաժողով:

Նախագիծը, որի շրջանակում մշակվել է երրորդ աստիճանի (դոկտորական) ծրագրերի որակի արտաքին ապահովմանն ուղղված քաղաքականության մոտեցումներ, չափանիշներ և չափորոշիչներ Հայաստանի, Ղազախստանի, Մոնղոլիայի և Ուկրաինայի բարձրագույն կրթության համակարգերի համար, 2016 թվականից համակարգում է Հայաստանում ֆրանսիական համալսարանը:

Համաժողովի բացմանը ներկա էին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը նաեւ ուրախությամբ փաստեց ծրագրի եզրափակիչ փուլի` Հայաստանում անցկացվելը:

Դեսպանի ձեւակերպմամբ, կրթության երրորդ աստիճանը համալսարանը բնորոշող տարրերից է, հետեւաբար ցանկացած իրեն հարգող համալսարան պետք է ունենա հետազոտական աշխատանքների մաս:

«Բոլորը գիտեն, որ ասպիրանտուրան համալսարանների համար կարևոր և էական տարր է։ Մենք հնարավորություն ունեցանք համակարգելու այս նախագիծը, և սա հիասքանչ առիթ է մտքերի փոխանակման, տարբեր երկրների փորձերը համատեղելու համար»,-նշեց ՀՖՀՀ ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը:

Հավելենք, որ համաժողովը անդրադառնում է երկու մեծ թեմաների՝ երրորդ աստիճանի (դոկտորական) ծրագրերի քաղաքականության մոտեցումներին և որակի ապահովման արտաքին/ներքին համակարգերին։ Այն թիրախում է կրթական քաղաքականության մշակողներին, բարձրագույն կրթության և հետազոտական հաստատությունների ուսանողներին, ուսումնական ու վարչական անձնակազմին, որոնք առնչվում են երրորդ աստիճանի ծրագրերի կառավարմանը, տրամադրմանը և որակի ապահովմանը։

 Անի ԱՍԱՏՐՅԱՆ

 Լուսանկարը` Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30