Կառավարության նիստից հետո ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Լույս» հիմնադրամի հայտարարությանը: Հիշեցնենք, որ հիմնադրամը հայտարարել էր, որ հրաժարվում են մասնակցել անվտանգության նոր ռազմավարության փաստաթղթի մշակմանը, քանի որ ԱԽ քարտուղարը ոչ կոռեկտ արտահայտություններ է արել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին։
Պարոն Գրիգորյանի խոսքով՝ «Եթե տեքստը կարդացել եք, որը Սերժ Սարգսյանին պատասխանն էր, ամբողջությամբ Սերժ Սարգսյանի բառերն էին այնտեղ։ Եթե այդ բառերը վիրավորական են ՀՀԿ-ականների համար, ապա առաջինը պետք է վիրավորվեն հենց Սերժ Սարգսյանից»:
Ըստ նրա «Լույս» հիմնադրամն էր ցանկություն հայտնել մասնակցել նոր ռազմավարության մշակմանը. «Մեր գրասենյակը, լինելով բաց այս գործընթացում, ընդունել էր իրենց առաջարկը, որպեսզի հանդիպենք եւ քննարկենք։ Այս դեպքում իրենք ասել են, որ չենք ուզում, բայց աշխատանքներն առաջ են գնում։ Այնպես չէ, որ առանց իրենց մասնակցության մենք չենք կարողանալու ստանալ շատ լավ փաստաթուղթ»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ