Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Դոնբասում խաղաղապահներ տեղակայելու և ռուս-ուկրաինական սահմանի այդ հատվածը վերահսկողության տակ առնելու պատրաստակամության մասին՝ գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Եթե ուզում եք, որ մենք վերահսկողություն իրականացնենք Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գտնվող 400 կիլոմետրանոց սահմանի նկատմամբ, որը չի վերահսկվում ուկրաինական իշխանությունների կողմից, մենք պատրաստ ենք դա անել: Չնայած ինձ համար մեծ խնդիր է ներքաշվել այդ հակամարտության մեջ, այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք այնտեղ խաղաղապահներ, սահմանապահներ, զորքեր տեղակայել՝ երկու կողմերի համաձայնության դեպքում»,- ասել է Լուկաշենկոն ուկրաինական լրատվամիջոցներին տված մամուլի ասուլիսի ժամանակ:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Բելառուսի նախագահի հայտարարությունը: Նա մասնավորապես նշել է, որ սկզբի համար պետք է հասկանալ՝ ինչպես են առաջարկին վերաբերում Կիևը և Դոնբասը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ