Այսօր Կոմիտասի ծննդյան օրն է: Երգահանի, երգչի, երաժշտական էթնոլոգի, երաժշտագետի, վարդապետի, ուսուցչի, բանահավաքի, խմբավարի, մանկավարժի, վերջապես՝ հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադրի շիրմին հարգանքի տուրք մատուցողները բազմաթիվ էին:
Ներկա էին գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Օպերային թատրոնի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Երաժշտական ընկերության, պետական երաժշտական կոլեկտիվների, դպրոցների աշխատակիցներ եւ երկրպագուներ:
Առաջին անգամ Վարդապետի շիրմի մոտ կայացավ կոնսերվատորիայի առաջին կուրսի ուսանողների երաժշտական «մկրտություն» եւ, իհարկե, հնչեց կոմիտասյան երաժշտություն:
Կարդացեք նաև
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ