Պարոն Ծառուկյան, խորը հարգանքով ենք վերաբերվում Ձեզ և հավատով:
Դուք բազմիցս նշել եք, որ ձեր խոսքը գործ է և Ձեր քայլերով ապացուցում եք դա:
Վերջին ձեր քայլը, որը ուղղված է ՀՀ-ում բնապահպանությանն ու բնական ռեսուրսների պահպանմանը ու մարդկանց առողջությանը ինձ հույս է ներշնչել, որ դուք միակ մարդն եք ով իսկապես կարող է փրկել աղետալի վիճակում գտնվող Հայաստանի էկո համակարգը:
Կապանի ցեմենտի աղացման արտադրամասի մասին Ձեր կասեցման մասին՝ որոշումը լիարժեք նկարագրում է, այն, որ դուք մտածում եք ապագա սերնդի առողջ միջավայրում ապրելու կարևորության մասին:
Կարդացեք նաև
Պարոն Ծառուկյան, ես Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի բնակիչներն ենք և ապրում ենք Ձեր կառուցած ԱրմՕյլ նավթավերամշակման գործարանից 30 մետր հեռավորության վրա:
Բազմաթիվ նամակներ ենք գրել կառավարությանը ու խնդրել, որ ինձ անվտանգության երաշխիք տան, բայց ոչ մի հուսադրող պատասխան չենք ստացել: Մեր՝ բնապահպանության ու շրջակա միջավայրի մասին հարցերին չի կարողացել պատասխանել ոչ բնապահպանական տեսչական մարմինը, ոչ էլ Բնապահպանության նախարարությունը:
Բազմաթիվ մասնագետներ ու փորձագետներ իրենց ուսումնասիրություններով փաստում են այն մասին, որ կառուցված այդ գործարանը, որի հարևանությամբ՝ խաղում են մեր երեխաները պայթունավտանգ է, տոքսիկ, վտանգավոր մարդկային ու կենդանական աշխարհի համար:
Մեր խնդրանքը մեկն է, հրավիրեք ձեր ուշադրությունը նաև Ձեր կառուցած ԱրմՕյլ գործարանի վրա ևս: Այն մարդիկ ում հետ դուք համագործակցում եք, ոմն իրանահայեր՝ չեն տիրապետում լիարժեք իրավիճակին ու նրանց անլուրջ պահվածքը կարող է դառնալ ողբերգական ձեր ժողովրդի՝ մասնավորապես հենց մեզ, հարակից տարածքում ապրող մարդկանց համար:
Այստեղ կան ոչ միայն բնապահպանական այլ նաև իրավական խնդիրներ.
25 սեպտեմբերի 2019թ-ի դրությամբ «Արմօյլ» ՓԲԸ-ն չունի՝
1.Շինարարության թույլտվություն,
2.Հաստատված ՃՀԱ,
3.Հաստատված ընդհանուր կառուցապատման նախագծեր,
4.Հաստատված ճարտարապետական էսքիզ,
5.ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացություն,
6.Կառուցապատման նախագծերի բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն,
7.Կառուցապատված օբյեկտի կառուցապատման նախագծերի տեխնիկական անվտանգության հավանության վերաբերյալ փորձաքննության եզրակացություն։
8.Կառուցապատված շինությունների տեխնիկական-պայթյունային, հրդեհային անվտանգության փորձաքննության եզրակացություն։
9.Արտադրական գործունեության հետ կապված թույլտվություններ,
10.Սանիտարահիգիենիկ-համաճարակային անվտանգության վերաբերյալ փորձաքննության եզրակացություն, որը պարտադիր է համանուն օրենքով:
Վստահ, որ ականջալուր կլինեք նաև մեր խնդրանքին և Ձեր ժողովրդի ցանկությանը, սպասում ենք ձեր որոշմանը և հարցի լուծմանը միտված քայլերին:
Կից՝ ստորագրություններ