Լրահոս
Օրվա լրահոսը

Պետգույքը վերջապես նվեր կստանա Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը

Սեպտեմբեր 26,2019 13:22

Կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը խնդրեց հավանություն տալ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվեր պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելու որոշմանը:

Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հարցը քննարկելիս հույս հայտնեց, որ այն երկար չի մնա պետության հաշվեկշռում, քանի որ պետությունը չի կարող հյուրանոցային բիզնես վարել: Նրա կարծիքով՝ մոտ երկու ամսից հյուրանոցը նոր սեփականատեր կունենա, քանի որ արդեն հետաքրքրվողներ կան: Սակայն մինչ վաճառվելը, հյուրանոցի պահպանության համար կպահանջվի ամսական 6 մլն դրամ: Գույքի պահպանությամբ կզբաղվի ոստիկանությունը: Տիգրան Ավինյանը ոստիկանության ներկայացուցչից կատակով հետաքրքրվեց՝ այդ ի՞նչ է, տանկերո՞վ եք պահելու:

Հիշեցնենք, որ հյուրանոցը պետությանն է նվիրել մաքսայինի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքը՝ հարուցված քրեական գործից հետո: Սակայն երկար ամիսներ է՝ պետության նվերը օդում կախված էր, քանի որ դրա համար անհրաժեշտ էր կառավարության որոշումը: Պետությունն այն կարող էր նվեր ստանալ միայն սեփականության իրավունքի գրանցում կատարելուց հետո:

Հյուրանոցի անշարժ գույքի գինը կազմել է 7 մլրդ 223 մլն դրամ, շարժական գույքն էլ գնահատվել է 312 մլն 889 հազար դրամ, այսինքն հյուրանոցն ամբողջությամբ գնահատվել է մոտ 15 մլն դոլար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30