Թուրքիան, ինչպես նախկինում, միշտ օրակարգում կպահի Արցախի հիմնահարցը: Այս մասին Trend ադրբեջանական գործակալությանը հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից:
«Ղարաբաղյան խնդիրը տարածաշրջանի ամենաակտուալ խնդիրներից մեկն է… Թուրքիան միշտ աջակցել է Ադրբեջանին բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,-ասել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից:
Ադրբեջանական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական Անկարան կարծում է, որ հակամարտության չկարգավորված լինելը երկակի չափանիշների օրինակ է, որը կիրառվում է Ադրբեջանի նկատմամբ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ