Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ֆարմանյան. Բարեկամաբար հորդորում էի` մի՛ պաշտպանեք մի բան, որ Փաշինյանն ինքը այլևս երբեք չի կրկնելու

Սեպտեմբեր 26,2019 11:28

Առաջին նկարում Նիկոլ Փաշինյանի գրառումն է Արցախի անկախության տոնի առիթով` սեպտեմբերի 2-ին: Ասում էր.«Արցախն իր անկախությունը հռչակել է Սովետական Ադրբեջանից»:

Երկրորդ նկարում հատված է նրա այսօրվա ՄԱԿ-ի ելույթից: Ասում է. «Արցախն իր անկախությունը հռչակել է, ինչպես Ադրբեջանը, դուրս գալով Սովետական Միության կազմից»:

Прогресс на лицо!

Իսկ ես սկսել էի արդեն կասկածել, որ մեր ԱԳՆ-ի իմ շատ սիրելի գործընկերները կորցնում են իրենց մասնագիտական կամքը: Ապրե՛ք, տղերք: Հայաստանի շահը վեր է ամեն ինչից, ու ձեր ճակատում դուք նահանջի տեղ չունեք:

Հ.Գ. Ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք: Երբ ես հանդես եկա Փաշինյանի առաջին հայտարարության կոշտ քննադատությամբ, նրա «պատգամավորները» ջանք չէին խնայում` ապացուցելու, որ Փաշինյանը ճիշտ է արել, սխալ բան չի ասել: Բարեկամաբար հորդորում էի` մի՛ պաշտպանեք մի բան, որ Փաշինյանն ինքը այլևս երբեք չի կրկնելու: Կանխատեսում էի, որ ԱԳՆ-ն կգտնի ձևը` հասկացնելու Փաշինյանին, որ Արցախի մասին չմտածված բաներ ասել ՉԻ ԿԱՐԵԼԻ:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30