Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատավարձը պետական հատվածում օգոստոսին նվազել է ավելի քան 12%-ով. «Ժամանակ»

Սեպտեմբեր 26,2019 11:40

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019թ. օգոստոս ամսի Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

Միջին ամսական անվանական ութ ամիսներին աշխատավարձն աճել է 105.7%-ով: Պետական հատվածում՝ 107.1%-ով: Մասնավորում՝ 103.9%-ով: Միայն օգոստոս ամսին՝ 104.0%-ով: Պետականում՝ 105.9%-ով, ոչ պետականում՝ 102.6%-ով: Իսկ օգոստոսին հուլիսի նկատմամբ արձանագրվել է աշխատավարձի 3.4%-անոց անկում: Ընդ որում, պետական հատվածում գրանցվել է 12.2%-անոց անկում: Ոչ պետականում՝ 100.5%-անոց աճ:

Տնտեսության համար կարևորագույն արտաքին առևտրաշրջանառության ոլորտում ութ ամիսների հաշվարկով գրանցվել է 102.0%-անոց աճ:

Ընդ որում, դոլարային արտահայտությամբ՝ արտահանումն աճել է 104.6%-ով, ներմուծումը՝ 100.7%-ով: Միայն օգոստոսին արտահանումն աճել է 113.5%-ով, ներմուծումը նվազել 2.8%-ով: Հուլիսի համեմատությամբ արտահանման աճը կազմել է 0.6%, իսկ ներմուծումը նվազել է 2.8%-ով:

2018թ. ութ ամիսների հաշվարկներով պատկերը հետևյալն էր. արտահանումն աճել էր 115.7%-ով, ներմուծումը՝ 132%-ով: Միայն օգոստոսի հաշվարկով արտահանումն աճել էր 104.4%-ով, ներմուծումը՝ 131.0%-ով: Օգոստոսին հուլիսի նկատմամբ ընդհանուր ապրանքաշրջանառության աճը կազմում էր 105.9%, որից արտահանմանը՝ 106.4%, ներմուծմանը՝ 105.7%:

Լուրջ աճ է արձանագրվել ծառայությունների ոլորտում: Ութ ամիսների հաշվարկով այն կազմել է 115.5%: Միայն օգոստոսին՝ 115.0%: Օգոստոսին հուլիսի նկատմամբ՝ 101.2%:

Փաստորեն ՏԱՑ-ի 107 տոկոսանոց աճը տեղի է ունեցել հիմնականում առևտրի ու ծառայությունների հաշվին: Մեր տնտեսության շոգեքարշը շարունակում են մնալ այս ճյուղերը, ինչպես նախկին գրեթե բոլոր ամիսներին: Որոշակիորեն նաև՝ արդյունաբերության ծավալների աճի շնորհիվ, բայց հուլիս ամսվա համեմատությամբ արդյունաբերության ոլորտում գրեթե զրոյական աճ է արձանագրվել, ինչը մտորելու տեղիք է տալիս: Պակաս հետաքրքիր չէ նաև օգոստոսին հուլիսի համեմատությամբ արձանագրված միջին ամսական անվանական աշխատավարձի մի քանի տոկոսանոց անկումը: Բայց բոլոր այդ ցուցանիշները խորը վերլուծության կարիք ունեն, որի շնորհիվ միայն հնարավոր կլինի վերջնական եզրակացության գալ:

Նարեկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30