Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակցությունները փակուղի՞ են մտել. տեղեկություններ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման մասին. Jam-news

Սեպտեմբեր 26,2019 10:27

Փորձագիտական կարծիք Երևանից

Հայ փորձագետներն ակտիվություն չեն ցուցաբերում և չեն մեկնաբանում արտգործնախարարության հաղորդագրության ավանդական արտահայտությունները։ Նոր առաջարկների բացակայությունը կարող է խոսել միայն այն մասին, որ բանակցությունները փակուղում են։

«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը դեռ հանդիպման նախօրեին հայտարարել էր, որ բեկման չի սպասում․

«Բնական է, որ քննարկվելու է իրավիճակը սահմաններին, մեղադրանքներ են հնչելու հրադադարը չպահպանելու հետ կապված․․․ Ընդհանուր մթնոլորտը բոլորովին նպաստավոր չէ արդյունավետ երկխոսության համար և իրատեսական չէ հստակ քայլեր ակնկալել, իսկ առանց Ստեփանակերտի հումանիտար հարցեր քննարկելը պարզապես անտրամաբանական է»։

Աննա Կարապետյանը կարծիք էր հայտնել նաև Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձի մասին․

«Ադրբեջանը շարունակում է ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում բանակցություններ վարելու իր քաղաքականությունը: Վերջերս ադրբեջանական ԱԳՆ-ն բաց տեքստով հայտարարեց, որ իրենք խնդիր չեն տեսնում կրակոցների ներքո բանակցություններ անցկացնելու մեջ: Այսինքն, Ադրբեջանը փորձում է սպառնալիքի միջոցով ճնշում գործադրել հայկական կողմերի վրա»։

Փորձագիտական կարծիք Բաքվից

JAMnews-ի քաղաքական մեկնաբան Շահին Ռզաևն այսպես է մեկնաբանում իրավիճակը․

«Ադրբեջանը բանակցություններ է վարում՝ չբացառելով ուժի կիրառման հնարավորությունը։ Դա ծանրակշիռ բացատրություն ունի․ մեր տարածքներն օկուպացված են, և ՄԱԿ Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը, որոնք նախատեսում են հայկական զորքերի դուրսբերում Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար շրջանի հարակից տարածքներից, անտեսվում են Հայաստանի կառավարության կողմից։

Այդ տարածքներում զինվորական ծառայություն են անցնում Հայաստանի Հանրապետության զորակոչիկները։ Ադրբեջանի կառավարությունն այդ ամենը բավարար արդարացում է համարում տարածքների ազատագրման ռազմական գործողություն սկսելու համար, սակայն դեռևս, չնայած հանրային ճնշմանը, հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ խաղաղ կարգավորման սկզբունքներին։

«Մոլորված զինվորներ» են պարբերաբար բռնվում երկու կողմերից էլ։ Պետք է հարգանքի տուրք մատուցենք միջազգային միջնորդներին, նախ և առաջ, ԿԽՄԿ-ին, որոնք օգնում են օպերատիվ կերպով լուծել որոշ հումանիտար հարցեր, օրինակ, խոսքը գնում է  մարմինների հանձնմամբ (2016թ-ի ապրիլ) և գերիներին այցելելու հնարավորության մասին»։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30