Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փոքր Վեդիում աղբի համար թակարդներ են տեղադրել

Սեպտեմբեր 26,2019 12:30

«Թակարդ՝ աղբի համար»: Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում սա նոր նախաձեռնություն է, որի նպատակն է մաքրել ոռոգման ջուրը կենցաղային աղբից։ Այս ամենի հեղինակները «Քաղաքացի գիտնականներ» նախաձեռնող խմբի անդամներն են, որոնք ուզում են ջրային ռեսուրսները տեսնել առանց աղբի:

«Նորարար մոտեցումների համար միշտ չէ, որ անհրաժեշտ է բարձր տեխնոլոգիական կիրառում։ Համայնքի ակտիվ մասնակցությունը կարող է օգնել ամենօրյա խնդիրներին պարզ լուծումներ գտնելուն՝ նպաստելով պատասխանատու կազմակերպությունների եւ համայնքի բնակիչների միջեւ առավել սերտ համագործակցությանը»,-նշեց «Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում» ծրագրի ղեկավար Արմեն Վարոսյանը։ Երիտասարդներին աղբի տեղափոխման հարցում օգնելու է «Մաքուր երկիր» ՍՊԸ-ն: «Թակարդն» ուսումնասիրելուց հետո Արարատի եւ Արմավիրի մարզի աշակերտներն ու ուսուցիչները Փոքր Վեդու մշակույթի տանը նշեցին «Մաքրության համաշխարհային օրը»:

Երիտասարդները փորձում են ցույց տալ, թե ինչպես կարելի է պիլոտային փոքր ծրագրով մաքրել ջրատարները:

Վերջին շրջանում ոչ միայն Փոքր Վեդիում, այլեւ ծրագրի գործընկեր 9 համայնքում տեղացիները մաքրել էին իրենց բնակավայրի ջրային տարածքները։ Նրանք հյուրերին ներկայացրին այդ աշխատանքի արդյունքները՝ «առաջ եւ հետո» լուսանկարներով։ «Հայաստանն աշխարհի այն բացառիկ երկրներից է, որը հարուստ է ստորգետնյա ջրային պաշարով։ Այն երկրի համար ունի ռազմավարական ու տնտեսական մեծ նշանակություն։ Միեւնույն ժամանակ կան մեծ ռիսկեր եւ խնդիրներ՝ կապված պաշարների ոչ արդյունավետ օգտագործման հետ։ Մենք լիահույս ենք, որ ԱՄՆ ՄԶԳ-ի գործակցությունը ՀՀ կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ շահառուների հետ կկանխի ստորգետնյա ջրի այդ ռազմավարական պաշարների հետագա նվազեցումը եւ մոտ ապագայում կնպաստի դրանց վերականգնմանը», – նշեց Լայլա Ջ. Էնդրյուս Բաշանը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության Կայուն զարգացման գրասենյակի տնօրենը։

Մանե ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30