Քիչ առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացրին, որ 2008 թվականի մարտի 1-ի գործով նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին և 334-րդ հոդվածի 1-ին մասերով:
ArmLur.am-ին հաջողվեց կապ հաստատել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ`հասկանալու համար`ինչպիսի դիրքորոշում ունի ՀՔԾ առաջադրած մեղադրանքի հետ:
-Անհամեստություն չհամարեք, ոչ էլ գռեհկություն`լուրջ չեմ վերաբերվում,- ասաց Ալիկ Սարգսյանը, ապա շարունակեց.
-Կյանքը շարունակվում է, հեռու սարերի հետևում չէ: Դուք շատ շուտով կտեսնեք դրա կարճումը: Ես չգիտեմ`ինչի մասին է խոսքը: Ես մեղադրանքը չեմ ընդունել և չեմ էլ ընդունելու: Առայժմ պաշտպան չեմ վերցրել, դրա կարիքն էլ չկա: Հետո, եթե զգամ ոտնձգություններ են լինում, պաշտպան էլ կներգրավվեմ, բնականաբար:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում