«Պարոն Վանեցյանն ունի ազատ խոսքի իրավունք, բայց այն կարող է սահմանափակվել՝ իր իսկ պաշտոնից ելնելով, որովհետեւ նա, այդ թվում՝ ես որպես պատգամավոր, պետական գաղտնիքի կրողներ ենք: Մենք փաստաթուղթ ենք ստորագրել այն մասին, որ պետական գաղտնիքի հրապարակումը որոշակի ժամանակահատվածում ուղղակի արգելված է»,-«Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:
«Սպային հարիր գործողություն չէր, ինչպես նաեւ՝ հետագա ասելիքը, երբ նա սպառնում էր խոսելու եւ ինչ-որ բաներ բացահայտելու: Եթե ասելիք կա, թող օգտվի ազատ խոսքի իրավունքից եւ ասի, բայց պետական անվտանգության եւ ազգային անվտանգության ծառայության մեջ գտնված անձը նման խոսքեր չպետք է շռայլեր»,-մեկնաբանելով Վանեցյանի հայտարարությունը՝ ասաց Գայանե Աբրահամյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ