Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մարդիկ հարմար տուփերի մեջ են մտել և չեն կարողանում նորը ընկալել»․ Ռուդոլֆ Խառատյանը՝ աղմկահարույց պարի մասին «Ա1+» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 25,2019 23:13

«Ա1+». Գյումրիում, Հայաստանի անկախության տոնին նվիրված միջոցառումների շրջանակում, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի բեմադրած պարային ներկայացումը սոց ցանցերում բուռն քննարկումների առիթ դարձավ, իսկ պարող տղամարդկանց կիսամերկ, երկարափեշ հագուստը դիտարկվեց որպես միասեռականության քարոզչություն:

Բեմադրիչը նման որակումներն ուղղակի անհեթեթություն է համարում, նաև լավ առիթ, որը կբացահայտի, թե արվեստի խնդիրներն ուր են տանում, որտեղից է գալիս մեր պատմությունը, մշակույթը և ուր է գնում։

«Այսօր մարդիկ իրենց հարմար տուփերի մեջ են մտել, և նորը չեն ցանկանում ընկալել»։

Ռուդոլֆ Խառատյանի խոսքով, նրա բեմադրածը բալետ չէր, ծես էր, որ պարային ժեստերի լեզով, սիմվոլների միջոցով են բացահայտվում։ Կա ֆիզիկական դաշտ և հոգևոր դաշտ։ Սիմվոլը՝ հոգևոր արժեքի արտահայտումն է։ Մարդիկ թող իմանան, ասում է բեմադրիչը, որ այսօր դասական դարձած պարային ժեստերը առաջացել են ծիսական ժեստերից և այն ստեղծվել է հայկական լեռնաշխարհում։

Մանրամասները տեսանյությում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Petros says:

    Ես շատ եմ հարգում Ռուդոլֆ Խարատյանի մշակութային ներդրումը մեր ժամանակակից արվեստի կյանքում, բայց լինում են անհաջող և ոչ համոզուցիչ արդյունքներ երբեմն և քաջությունը պետք է ունենալ այն ընդունելու,
    Հարգանքներով
    Պետրոս

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30