Լրահոս
Օրվա լրահոսը

Ընկերները՝ նախկին ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի մասին

Սեպտեմբեր 25,2019 21:30

Նախկին ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգստին ներկա էին ընկերները, զինակիցները, մարդիկ, ովքեր աշխատել կամ շփվել են նրա հետ, մի խոսքով լավ ճանաչել են նրան:

Յուրի Խաչատուրով. «Հայկը իմ ընկերն էր, լավ մարդ, իսկական սպա: Չեմ հավատում, որ ինքն-իրեն խփել է: Ուզում ե՞ք՝ սպանեք: Չեմ հավատում»:

Գալուստ Սահակյան. «Կարծում եմ՝ մեր ազգային խնդիրների մեջ Հայկ Հարությունյանն առաջնակարգ անձնավորություն էր եւ նա իր ամբողջ կյանքն ապրեց ազգային խնդիրներով: Հայկ Հարությունյանին շատ երկար ժամանակ եմ ճանաչել:

Վերջին անգամ ամիսներ առաջ եմ հանդիպել: Զբաղվածության խնդիր կար: Մեզ համար ծանր կորուստ էր, մեր ժամանակներում՝ նաեւ մեր ազգի համար: Որ առողջական խնդիրներ է ունեցել, չեմ զգացել: Իրեն ճանաչելով՝ երբեք չեմ մտածել, որ ինքնասպանություն կարող է լինել: Մարդիկ կան՝ տարբեր են մտածում: Ինքը շատ ամուր մարդ էր եւ շատ լրջախոհ, շատ մարդամոտ էր ու ամուր՝ նաեւ բնավորությամբ»:

Արամայիս Գրիգորյան. «Ցավալի է շատ: Մեզնից հեռացավ լավագույն ընկերներից մեկը: Մենք իրար շատ երկար ենք ճանաչել, բայց աշխատել ենք մեկ տարի. ես ԱԺ-ում որպես պաշտպանության հանձնաժողովի նախագահ, նա՝ որպես ոստիկանապետ:  Ինչպես մարդ եղել է, Հայկ Հարությունյանը մեր սրտում: Նրան երկար ժամանակ կհիշենք: Նաեւ պիտի ասեմ, Հայկ Հարությունյանը Հայաստանի համար եղել է զինվոր, իսկ որպես պետական գործիչ, իր ամբողջ կյանքը նվիրեց Հայաստանին: Եվ մենք բոլորս, կարծում եմ, պարտավոր ենք նրա անցած ճանապարհը հարգելու: Նա մնաց մարդ, որպես գեներալ իր լիարժեք դերակատարությունն ունեցավ Հայաստանի պետականության կերտման մեջ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30