«Ո՞նց կարող եք աջակցել Ամուլսարի հանքի շահագործությանը եւ, եթե, իրոք ձեր խնդիրները օրենքի հետ են կապված, այլ ոչ թե հանքի անվտանգության, ինչո՞ւ ծրագրեր չեք առաջարկել, որ արգելեք, որպեսզի ոչ մի ընկերություն ապագայում չկարողանա Հայաստանի ժողովրդին այսպես շանտաժ անել»,-Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ մի երիտասարդ իրավաբան այսպիսի հարց ուղղեց վարչապետ Փաշինյանին:
«Մենք պետք է լիարժեք ազնիվ լինենք այդ հարցում, ինչպես նաև մյուս բոլոր հարցերում ե՜ւ մեր ե՜ւ միջազգային հանրության հետ, որովհետեւ դա մի խնդիր է, որը մենք ժառանգել ենք եւ այդ խնդրի այս կամ այն լուծումը կարող է ազդեցություններ ունենալ Հայաստանի համար: Մենք պետք է մինչեւ վերջին դետալը խորանանք այդ խնդրի մեջ, որպեսզի հասկանանք՝ ինչ լուծում ունի այդ խնդիրը: Լուծում ասելով նկատի չունեմ որեւէ տարբերակ, այն լուծումը, որին մեզ կհանգեցնեն փաստերը, հետազոտությունները եւ ուսումնասիրությունները»,-ի պատասխան ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով, այս պահի դրությամբ Հայաստանի կառավարությունը Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որեւէ հիմք չունի. «Հաջորդ պահին կարող է ունենա, կարող է վաղն ունենա, մեկ շաբաթ հետո ունենա, բայց կարող է եւ չունենա»:
Հարցին, որ օրենքները փոխեն, որպեսզի հետագայում այսպիսի խնդրի առաջ չկանգնեն, Փաշինյանն ասաց՝ Ամերիկան որ ստեղծվել է, ստեղծվել է հանքարդյունաբերության վրա: Ըստ նրա, հանքարդյունաբերությունից պետք չէ վախենալ, այլ հարց է, որ կարողանո՞ւմ ենք ժամանակակից աշխարհում ապահովել հանքերի շահագործման այնպիսի տարբերակ, որը մարդկանց կյանքի եւ առողջությանը, համենայնդեպս, էական եւ տեսանելի վնաս չհասցնի:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ