Սեպտեմբերի 24-ից Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող ռազմավարական զորավարժության առաջին իսկ պահից Երկրապահ կամավորականների միության անդամները համախմբված մասնակցություն ունեն պետական կարևորագույն այս միջոցառմանը, ցուցաբերում են բարձր ակտիվություն և զորքերի լրահամալրում իրականացնելիս զինված ուժերի հետ գործակցում են որպես ներդաշնակ, կազմակերպված և միասնական համակարգ:
Զինված ուժերի ղեկավար կազմը բարձր է գնահատում աննախադեպ ծավալի զորավարժության անցկացման և զորահամալրման ընթացքում ԵԿՄ կատարած աշխատանքը և իր շնորհակալությունը հայտնում ԵԿՄ բոլոր անդամներին ու ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն