Սեպտեմբերի 24-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի հետ։
Վրաստանի վարչապետը նախ շնորհավորեց ողջ հայ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ՝ միաժամանակ նշելով, որ հայ և վրացի ժողովուրդների մոտ անկախության գաղափարն առանձնահատուկ նշանակություն ունի։
Դեսպան Սադոյանն էլ իր հերթին Գիորգի Գախարիային շնորհավորեց վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-վրացական հարաբերություններն ավելի կխորանան։
Վրաստանի վարչապետն ու Հայաստանի դեսպանը քննարկեցին հայ-վրացական քաղաքական օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաների։
Կարդացեք նաև
Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն