Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր երկրում ամեն ինչ լղոզված է եղել, ով ինչ աստղ ուզել, տվել է իր հյուրանոցին»

Սեպտեմբեր 25,2019 18:30

«Մեր երկրում ամեն ինչ լղոզված է եղել, ով ինչ աստղ ուզել, տվել է իր հյուրանոցին, ասենք ասել է՝ իմ հյուրանոցը երեք աստղանի է․ միասնական պատենտավորման համակարգ, որ Հայաստանում կիրառվի, որպես այդպիսին՝ գոյություն չունի։

Աստղերի համակարգը կիրառվում է Ֆրանսիայում, ֆրանսիական սիստեմն է աշխարհում շատ հայտնի, իսկ Հայաստանում հյուրանոցը պատենատավորել աստղերի տակ, դեռևս հնարավոր չէ։ Այսինքն` պետականորեն ընդունված գնահատման համակարգ մենք դեռևս չունենք, այստեղ պետությունը լուրջ անելիք ունի, քանի որ ով ցանկանում, իր հյուրանոցի վրա աստղ է փակցնում, բայց դրանք բավական լուրջ չափանիշներ են, որոնք մեզ մոտ չեն պաշտպանվում։

Օրինակ՝ աչքիս ընկավ Գյումրու հյուրանոցներից մեկը, որի տերը այն հռչակել է 4 աստղանի, բայց աբսուրդ է, ֆրանսիական չափանիշները որ նայում ես, հյուրանոցը 3 աստղանի չի կարող լինել, եթե լողավազան չունի, Գյումրիում քանի՞ հյուրանոց կարող եք մատնանշել, որոնք լողավազան ունեն։

Նորից եմ կրկնում, պետությունն այստեղ լուրջ անելիք ունի, պիտի միասնական համակարգ մտածի, որ հյուրանոցները, հյուրատները սերտիֆիկատ հանեն ու ըստ այդ՝ կարողանան խոսել։ Աշխարհում կան տարբեր սերտիֆիկացիաների համակարգեր, սերտիֆիկացիայի համակարգ կա, որը տրամադրում են էկոլոգիական առումով , դա LEED-ն է՝ Leadership in Energy and Environmental Design, տրամադրում են բնապահպանական ու նորարական դիզայնի համար։ Սա աշխարհում շատ հայտնի է․ Վրաստանում կիրառելի է, իսկ Հայաստանում նման սերտիֆիկատ ունեցող հյուրանոցի չեմ հանդիպել, մինչդեռ նման սերտիֆիկատ ունենալը մեծ օգուտ կարող է բերել երկրում տուրիզմի զարգացմանը։ Նրանք, ովքեր բնապահպանությանը շատ ուշադրություն են դարձնում, միանշանակ գերադասում են նման հյուրանոցները՝ մտածելով, որ իրենց գիշերակացը բնությանը ոչ մի վնաս չի տալիս։

Մենք հիմա կարող ենք միջազգային սերտիֆիկատ հանել ու ասել՝ մենք գոլդ կամ պլատինում կատեգորիան ենք, բայց․․․Ամոթ է, մտնում ես Booking․com, ում մտքից ինչ անցավ, ըստ այդմ իր հյուրանոցին աստղ կտա, ինքնահռչակ աստղեր են, եվրոպացին էլ գալիս է, խաբվում, թե ինչ է կտարվում այստեղ։

Մեկ էլ տեսար առանց հասկանալու զանգում են, անգամ նրանց մեջ պետական պաշտոնյաներ կան ու հարցնում են՝ ձեր հյուրանոցը քանի՞ աստղանի է, դե արի, բացատրի, թե ո՞րն է աստղը,եթե ժամանակ ու տրամադրություն ունեցա, սկսում եմ բացատրել, ասել այն, ինչ ձեզ ասացի, իսկ եթե ոչ, կարճ եմ կապում՝ ասելով մենք աստղ չունենք, հաջողություն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու պատմական Շիրազ փողոցում գտնվող «Արաքս» հյուրանոցի տնօրեն Վարդան Սրտաշյանը, որը մի քանի տարի է գործունեություն է ծավալում տուրիզմի ոլորտում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Դոնառա says:

    Այս տղան ստախոս է։սեպտեմբերի 21 խաբեց մեզ ու մեր պատվիրրած համարը չտվեց։հետո իմացանք, որ ավելի թանկ գնով ուրիշի է տվել։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30