Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկը չի գտնվել, որ օրը 10-15 հազարով «Ձյունիկ սառնարանից այրված մսամթերքը տեղափոխի. այդ գործը վերջը հնդիկներն են արել. Փաշինյան

Սեպտեմբեր 25,2019 18:10

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ աշխատատեղերի վերաբերյալ հարցին պատասխանելով անդրադարձավ «Ձյունիկ սառնարան» ընկերությունում տեղի ունեցած հրդեհին, ինչի հետեւանքով հարյուրավոր տոննա մսամթերք փչացել էր, ինչը կարող էր հանգեցնել համաճարակի:

Վարչապետն ասաց. «Չնայած դա կառավարության պարտավորությունը չէր, սեփականատերերի պարտավորությունն էր, բայց մենք փող տվեցինք, որ այդ փչացած մսամթերքն այդտեղից հեռացվի: Ընդ որում, մենք ասում էինք, որ սա անվտանգության հետ կապված խնդիր է, մարդկանց բարձր վճարեք օրական վճարեք 10-15 հազար դրամ, որ գան՝ տանեն: Բայց երկար ժամանակ չէր ստացվում, մարդ չէր գտնվում, որը ֆիզիկապես կգա եւ այդ մսամթերքի խնդիրը կլուծի, եւ արդյունքում այդ աշխատանքն արեցին Հնդկաստանի քաղաքացիները: Հայաստանում մեկ մարդ չգտնվեց, որ գա այդ աշխատանքն անի»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, հետագայի ռազմավարությամբ, Հայաստանում պետք է ցածր որակավորմամբ աշխատողներ չլինեն. «Բայց, մյուս կողմից էլ ես տեսնում եմ, որ Հայաստանում կան թափուր աշխատատեղեր եւ մենք պետք է շատ լուրջ աշխատենք այդ աշխատատեղերը լրացնելու համար»:

Վարչապետն ասաց, որ այսօր Հայաստանում կա խոհարարների շատ լուրջ պակաս, քանի որ տուրիզմն էապես աճել է, ռեստորանային բիզնեսը մեծացել է, խոհարարների պահանջարկը մեծացել է, բայց բավարար չափով խոհարար չկա:

Ըստ վարչապետի, եթե նույնիսկ գործարան բացեն, որակավորված մասնագետ չկա: Նա նաեւ ասաց, որ օրենսդրական փոփոխություն են արել, որ մարդը աշխատելու պատճառով նպաստից չզրկվի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30