Պատտայա քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը:
Այսօր մրցահարթակում Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Տաթեւ Հակոբյանը 81 կգ քաշային կարգում պոկում վարժությունում ցույց տվեց 105 կգ (10-րդ արդյունք), հրումում՝ 121 կգ (13-րդ), եւ երկամարտի 229 կիլոգրամով հանգրվանեց 10-րդ հորիզոնականում:
Ավելի ուշ պայքարը կսկսի Եվրոպայի փոխչեմպիոն, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ