«Հայկ Հարությունյանը Ռոբերտ Քոչարյանի գործով շատ կարեւոր վկա էր, եւ սա պետք է ազդակ լինի, որ մենք կարողանանք պաշտպանել այս գործով անցնող բոլոր վկաներին`անկախ նրանից, թե ինչ կորոշի նախաքննական մարմինը, եւ ինչ որակում կտա այդ քայլին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն`անդրադառնալով նախկին ոստիկանապետի մահվան հանգամանքներին: Պատգամավորը սխալ է համարում Հայկ Հարությունյանի տված ցուցմունքների եւ կատարվածի միջեւ կապեր որոնելը կամ, առհասարակ, վարկածներ առաջ քաշելը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյան-Արթուր Վանեցյան շարունակվող «հակամարտությանը», մեր զրուցակիցն ասաց` իր տպավորությամբ, Արթուր Վանեցյանը եւ Նիկոլ Փաշինյանը մեկմեկու պատերազմ են հայտարարել եւ մրցում են, թե ո՞վ ում շատ կխոցի. «Սա սխալ է եւ անարդար է հանրության նկատմամբ: Նախ բացատրություն չտրվեց, թե Արթուր Վանեցյանն ինչու է հեռանում: Դրանից հետո նոր պատերազմ է սկսվում, ենթատեքստերը խորանում են`թույլ տալով առաջ քաշել վտանգավոր ենթադրություններ: Սա պետք է դադարեցվի: Թե՛ պարոն Վանեցյանը, թե՛ պարոն Փաշինյանը, եթե ասելիք ունեն հանրությանը`թող ասեն բաց տեքստով: Եթե պետք է խոսեն ենթատեքստերով, ավելի լավ է չմոլորեցնեն մեզ բոլորիս»:
Մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ