Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի պատասխանը Վանեցյանին միգուցե էմոցիոնալ էր, բայց բովանդակային էր. Հովհաննես Հովհաննիսյան

Սեպտեմբեր 25,2019 16:19

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը չի մեկնաբանում խմբակցության մեկ այլ պատգամավորի, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի սթափության կոչը բոլոր նրանց, ովքեր հայտարարում էին, որ Արթուր Վանեցյանն իր ուսադիրներն աղբաման է նետել: Իսկ նման հայտարարություն արել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Լոս Անջելեսում: Հովհաննես Հովհաննիսյանը կարծում է, որ առհասարակ «այս կետին չպետք է հասնեինք»: Նա նկատի ունի, որ Արթուր Վանեցյանը հեռանալիս`չպետք է հայտարարություն աներ: Հղում անելով իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, Հովհաննես Հովհաննիսյանն ասում է՝ ԱԱԾ պետի պաշտոնը զբաղեցնող անձը գալիս է լուռ, գնում է լուռ:

Պատասխանելով Aravot.am-ի հարցին, Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ նորմալ է համարում Լոս Անջելեսից վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը, որ Արթուր Վանեցյանն իր հայտարարությամբ աղբամանն է նետել սպայի պատիվը. «Եթե գլխավոր հրամանատարի ենթակա անձը, որը շատ կարեւոր դիրք ունի, դուրս է գալիս իր գլխավոր հրամանատարի դեմ`դա երկրի անվտանգության հարցեր են: Միգուցէ էմոցիոնալ, բայց բովանդակային հարցերով նորմալ եմ համարում»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30