Լրահոս
Օրվա լրահոսը

8 ամսվա պատգամավոր են, բայց արդեն հողատարածքներ են ձեռք բերում․ Կարինե Աճեմյան. Ա1+

Սեպտեմբեր 25,2019 16:16

«Ուզում եմ խոսել Նիկոլ Փաշինյանի՝ առաջինը, միակը և աննախադեպը լինելու սինդրոմի մասին, որը մեզ անընդհատ հետապնդում է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը։

Ըստ նրա՝ վարչապետը մշտապես խոսում է այս կամ այն իրադարձության աննախադեպության մասին։ Աճեմյանն անդրադարձավ նաեւ նաեւ վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցին։

«Ուզում եմ նշել, որ Նիկոլ Փաշինյանը, լինելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում, արել է երկու աննախադեպ հայտարարություն։ Դրանցից մեկը վերաբերում է Հայ առաքելական եկեղեցուն և նրա սպասավորներին ծնկի բերելուն։ Մենք բոլորս գիտենք, թե պատմության ընթացքում ովքեր են մեր թշնամիներից ցանկացել ծնկի բերել եկեղեցուն։ Այս հայտարարությունը աննախադեպ էր։ Երկրորդը վերաբերում է ադրբեջանական ժողովրդին, և Արցախի հարցը լուծելու այն թեզին, որում ադրբեջանական ժողովուրդը պետք է մասնակցություն ունենա»,- ասաց նա։

Կարինե Աճեմյանը աննախադեպ է համարում նաև այն, որ վարչապետը, լինելով ԱՄՆ-ում, որևէ դիվանագիտական հանդիպում չի ունեցել։

«Աննախադեպ է, երբ երկրի ղեկավարը, մեկ ու կես տարի ղեկավարելով երկիրը, հայտնվում է շատ մեծ երկրում և խոսում է նախկին նախագահի մասին, վարկաբեկում է նրան, ասում է, որ քրեական գործեր են հարուցված։ Հետո ՀՔԾ-ն հայտարարություն է տարածում, որ Սերժ Սարգսյանի, Միքայել Մինասյանի հանդեպ որևէ քրեական գործ չկա իրականում, սա, իհարկե, աննախադեպ է։ Պատասխանատվության որևէ զգացում չունենալ և այսպիսի հայտարարություններ անել՝ ես կարծում եմ, որ սա առաջինն է, միակն է և աննախադեպն է»,- նշեց ՀՀԿ կանանց խորհրդի նախագահը։

Կարինե Աճեմյանը նաև նշեց՝ խորհրդարանում կան պատգամավորներ, որ 8 ամսվա պատգամավոր են, բայց արդեն հողատարածքներ են ձեռք բերում։

Անուններ, սակայն, նշել չցանկացավ։

«Ես այստեղից, այնտեղից լսում եմ, բայց ես չեմ կարծում, թե դրանք պարզապես խոսակցություններ են։ Դուք տեսաք, որ ընդամենը 6 ամսվա պատգամավորուհին ԱԺ-ից գումար էր ստացել՝ խալիները լվանալու համար։ Մերոնցից ոչ ոքի մտքով երբևէ չէր անցնի բյուջեից փող վերցնել և դա վերածել ինչ-որ տոնի»։

Աճեմյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Ստամբուլյան կոնվենցիան ստորագրվել էր դեռեւս նախորդ իշխանությունների օրոք։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30