Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Դավթյանը՝ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման մասին

Սեպտեմբեր 25,2019 16:02

«Ես երբևէ ոչ մեկից հանձնարարություն չեմ ստացել, իմ պաշտոնը հանձնարարություն ստանալու պաշտոն չէ»,-հիշեցմանը, թե վարկածներ կային, որ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց նաև այն պատճառով, որ չէր ցանկանում կատարել սպայի արժանապատվությանը հակասող հանձնարարություններ և հարցին՝ արդյոք ինքը նման հանձնարարություններ ստացե՞լ է, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 15-ամյակին նվիրված միջազգային գիտագործնական գիտաժողովի բացման արարողությունից hետո լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Հարցին՝ Հայկ Հարությունյանի՝ ինքնասպանություն գործելու և այն պատճառաբանելու մասին լուրը տարածող լրատվամիջոցներին, որոնք հրավիրվել են ՀՔԾ, պարտադրելո՞ւ են բացահայտել տեղեկատվության աղբյուրը, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Իրականացվելու են օրենքով սահմանված գործառույթներ: Իրավապահները ոչ մի պարագայում անբարեխիղճ չեն կարող լինել և ոչ մի պարագայում չեն կարող դուրս գալ օրենքի սահմաններից»:

ՀՀ գլխավոր դատախազը վստահեցրեց՝ առաջիկայում անհրաժեշտ է նաև՝ հանրության շրջանում լինի այն ընկալումը, որը կբերի օրենսդրական, իրավական փոփոխությունների, որ հանկարծ որևէ մեկը չնստի, հորինի ինչ-որ բան և մեկի հետ անձնական խնդիրներ լուծելու համար պարտադրի հրապարակել լրատվական միջոցին և արդյունքում թաքնվի գաղտնիությունը հրապարակելու կամ խոսքի ազատության իրավունքի տակ:

Դավիթ Սանասարյանի՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին նրա փաստաբանների՝ դատախազությանը դիմելու վերաբերյալ հարցերին ի պատասխան Արթուր Դավթյանն ասաց. «Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ արդեն ստացվել է դատախազություն: Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը պետք է իրականացնի իր հսկողական դատավարության ղեկավարման գործառույթները: Եթե հիմա որոշակի դիրքորոշում արտահայտեմ, կկաշկանդեմ հսկող դատախազին»:

Հիշեցմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց պատերի տակ «վնգստացող» դատավորների մասին և հարցին՝ Դո՞ւք էլ նման կարծիք ունեք, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Իմ զբաղեցրած պաշտոնը թույլ չի տալիս ձեր բարձրացրած հարցին անդրադառնալ: Մենք հաստատում ենք մեղադրական եզրակացություններ և ուղարկում գործեր դատարան: Ունենում ենք դատավորներ, որոնք հիմնավոր դատական ակտեր են կայացնում, համաձայնում ենք, կան դատավորներ, որ մեր կարծիքով` անօրինական դատական ակտեր են կայացնում, մեր կարծիքը հայտնում ենք, կան դատավորներ, որ թույլ են տալիս օրենքի էական խախտում, կարգապահական վարույթներ ենք նախաձեռնում, կան դատավորներ, որոնք հանցավոր արարքներ են իրականացնում, մենք այդ գործերով իրականացնում ենք քրեական գործեր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30