Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական Անկարան արձագանքել է Թուրքիայի մասին Նեթանյահուի գրառմանը

Սեպտեմբեր 25,2019 15:02

Պաշտոնական Անկարան արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի տեսաուղերձին, որում նա կոշտ քննադատության էր ենթարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը Twitter-ի իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է. «Իսրայելի վարչապետը վրդովված է, քանի որ նախագահ Էրդողանը բարձրաձայնում է ճշմարտությունն այն մասին, որ Իսրայելն օկուպացրել է պաղեստինյան հողերը, իսկ պաղեստինցիները ենթարկվում են ճնշումների»: Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահը շարունակելու է աջակցել ճնշվածներին:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Twitter ևս անդրադարձել է Նեթանյահուի հայտարարությանը: Նա, մասնավորապես, գրել է. «Բենյամին Նեթանյահուն մինչև կոկորդը խրված է անօրինականության հետ կապված մեղադրանքների մեջ և փորձում է հերթական անգամ ներքին խնդիրներից շեղել հանրության ուշադրությունը»:

Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետն ավելի վաղ  ասել էր. ««Նա, ով  չի դադարում ստել Իսրայելի մասին,  սպանում է քրդերին իր երկրում, հերքում է հայ ժողովրդի սարսափելի կոտորածը, չպետք է Իսրայելին խրատի։ Էրդողա՛ն, դադարի՛ր ստել»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30