Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այս հայեցակարգը Հայաստանում չի մշակվել, սա հայկական ծագում չունի». Արթուր Ղազինյան

Սեպտեմբեր 25,2019 14:55

«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այս հայեցակարգը Հայաստանում չի մշակվել, սա հայկական ծագում չունի»,- այսօր «Դատաիրավական բարեփոխումների հիմնական ուղղությունները» խորագրով խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ղազինյանը՝ նկատի ունենալով արդարադատության նախարարության մշակած Դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023թթ ռազմավարությունը:

Նա ասաց, որ 2018-ի դեկտեմբերի 8-ին էլ «Հայաստանի վերականգման հայեցակարգ» էին մշակել, կարծես Հայաստանը քանդված էր: Այս հայեցակարգի հեղինակներն էին «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան ասոցիացիան, «Թրանսփարենսի ինթերնեյշընըլը» եւ այլն: Եվ նախարարության մշակած ռազմավարությունը մեկին մեկ կրկնում է նույն այդ հայեցակարգը:

Ղազինյանն ասաց, որ այդ ռազմավարությունը մշակվել է «Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» կազմակերպության կողմից՝ կոնկրետ դոնորի ֆինանսավորմամբ, կոնկրետ նպատակով. «Սա ՀՀ շահի հետ որեւէ առնչություն չունի»:

Արթուր Ղազինյանը նշեց, որ պետք է իրենք էլ իրենց այլընտրանքն առաջարկեն այդ հայեցակարգին. «Ասել, որ սա լավը չի, բավարար չի, մի մեծ բանակ կաղմկեն ու մեզ ասեն՝ դուք չեք ուզում, որ Հայաստանը վերականգնվի, դուք Հայաստանի դեմ եք: Մտածենք ինչ առաջարկենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30