Վճռաբեկ դատարանը մերժել է Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը վարույթ ընդունել, հայտնում է Ազատություն ռադիոկայանը: Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբանները վճռաբեկ ատյան էին դիմել՝ խնդրելով բեկանել Վերաքննիչ դատարանի հունիսի 25-ի որոշումները։
Այս մասին տեղեկատվությունը տեղադրված է դատական տեղեկատվական համակարգի կայքէջում։
Վերաքննիչ քրեական դատարանը, հիշեցնենք, բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումները և նախկին նախագահին կրկին կալանավորելու որոշում կայացրել։
Առաջին ատյանի դատարանը մայիսի 18-ին որոշում էր կայացրել կալանքից ազատ արձակել Քոչարյանին, իսկ մայիսի 20-ին էլ կասեցրել էր քրեական գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան։
Կարդացեք նաև
Նաիրա ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ