Լրահոս
Օրվա լրահոսը

Քննչական կոմիտեն երբեք որևէ կերպ չի խոչընդոտել ու խոչընդոտում լրատվամիջոցին՝ որևէ տեղեկատվություն տարածելը. Նաիրա Հարությունյան

Սեպտեմբեր 25,2019 14:40

Հաշվի առնելով մամուլում հնչող հայտարարությունները և պետական կառույցներից մեկի հայտարարությունը, հարկ եմ համարում նշել, որ Քննչական կոմիտեն հարգանքով է վերաբերվում ԶԼՄ-ների ազատությանը և երբեք որևէ կերպ չի խոչընդոտել ու խոչընդոտում լրատվամիջոցին՝ որևէ տեղեկատվություն տարածելուն: Ըստ այդմ օրենքով սահմանված կարգով իրականացվող դատավարական և քննչական գործողությունները պետք չէ դիտարկել որպես ճնշում լրատվամիջոցի նկատմամբ:

ժողովրդավարական հասարակությունում էապես կարևորվում է տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու գործում մամուլի դերը, սակայն նույն այդ ժողովրդավարական հասարակությունում էապես կարևորվում է նաև արդարադատության շահը, վարույթի մասնակիցների պաշտպանությունը։

ՀՀ Քննչական կոմիտեի գործունեության հիմքում օրինականության ապահովումն է, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև այլ իրավունքներն ու ազատությունների պաշտպանությունը:

Եվս մեկ անգամ հայտնում եմ, որ հարգանքով եմ վերաբերվում յուրաքանչյուր լրագրողի, նրա գործունեությանը և որպես Քննչական կոմիտեի ներկայացուցիչ հայտնում եմ, որ Կոմիտեն երբեք որևէ լրագրողի նկատմամբ ճնշումներ չի գործադրել և չի էլ գնալու այդ ճանապարհով:

Հարցաքննության հրավիրված լրատվամիջոցի ներկայացուցիչների հետ Կոմիտեն աշխատել է և շարունակելու է աշխատել փոխադարձ հարգանքի մթնոլորտում

Նաիրա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30