Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Նյու-Յորքում հանդիպմանը Փաշինյանն ակնարկեց՝ ինչու ուժային կառույցներում արմատական փոփոխություններ արեց

Սեպտեմբեր 25,2019 14:25

Ինչո՞ւ տարիուկես է՝ կոռուպցիայի մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները չեն ձերբակալվում, դրամները չեն վերադարձնում կամ եթե վերադարձնում են՝ շատ քիչ մարդիկ: Երեկ Նյու-Յորքում հայերի հետ հանդիպման ժամանակ ներկաներից մեկն այսպիսի հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, որը մեղադրվում է խոշոր չափերի կաշառքի համար, օգտվելով պատգամավորական իր կարգավիճակից, օգտվելով նրանից, որ առաջին անգամ ՀՀԿ-ն չքվեարկեց նրա ձերբակալման օգտին, Հայաստանի հանրապետությունից թողեց՝ հեռացավ: Միհրան Պողոսյանը, որի հետ կապված չարաշահումների քրեական գործ է հարուցված, Հայաստանի հանրապետությունից փախած է եւ գտնվում է հետախուզման մեջ: Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը, ում մեղադրանք է առաջադրվել Հյուսիս-Հարավի գործով, էլի փախած է Հայաստանից, գտնվում է հետախուզման մեջ: Մանվել Գրիգորյանը բանտում է, Գագիկ Խաչատրյանը բանտում է, Ռոբերտ Քոչարյանը բանտում է»,-ի պատասխան ասաց Փաշինյանը: Վարչապետի խոսքին ի պատասխան՝ սփյուռքահայերը բուռն ծափահարեցին:

Նիկոլ Փաշինյանը, շարունակելով նույն հարցի պատասխանն ասաց, որ ինքն էլ բավարարված չէ կոռուպցիայի դեմ պայքարի ծավալներից, եւ իրավապահ համակարգում վերջերս տեղի ունեցած «շոշափելի եւ արմատական կադրային փոփոխությունները» հենց դրանով էլ պայմանավորված էին:

Փաշինյանը որոշ ակնարկներ արեց՝ ասելով, որ իրավապահ համակարգում միտում է նկատել, որ ինչ-որ գործով մեկ-երկու ամիս անցնում է, ասում են՝ «Լավ մի քիչ սրա հետ համաձայնենք, մի քիչ նրա հետ համաձայնենք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30