Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԻ նախկին աշխատակից. «Սա մեր աշխատակիցների եւ հիմնարկի ներուժի փոշիացում է»

Սեպտեմբեր 25,2019 14:15

Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) նախկին աշխատակիցներն այսօր ցույց են արել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շենքի առաջ, նրանք խոսել են նաեւ փոխնախարար Արեւիկ Անափիոսյանի հետ:

Aravot.am-ը ԿԱԻ նախկին աշխատակից Նունե Ամիրյանից հետաքրքրվեց` իրենց բավարարեցի՞ն նախարարությունից տրված պարզաբանումները, ստացա՞ն իրենց բարձրաձայնած խնդիրներին համարժեք պատասխաններ:

«Մեր բարձրացրած հարցերին լուծում չտրվեց, փոխնախարարը մեկնաբանություն արեց, որ իբր մեր աշխատակիցները համաձայն են, որ ԿԱԻ-ի իրականացրած վերապատրաստումները արդյունավետ չէին: Ո՞վ էր իրականացրել այդ մշտադիտարկումը եւ պարզել, որ արդյունավետ չէին: Եթե 5 ուսուցիչ, որոնք չգիտեմ, թե ինչքանով են իրավասու գնահատել մի ամբողջ ինստիտուտի աշխատանքը, կարող են ասել վատ վերապատրասումներն են, եւ ում ձեռնտու է ընդունել դա, ապա ես չգիտեմ, դրան ինչ մեկնաբանություն անեմ»,-ասաց Նունե Ամիրյանը: «Որեւէ տեղ որեւէ գնահատական չկա, որ ԿԱԻ-ն վատ է աշխատել»,-շեշտեց նա:

«Երբ լուծարում էին հիմնարկը, ասում էին, որ շատ մոտ ապագայում այն նորից կվերաբացվի: Երբ լուծարեցին, նախարարն ասաց, որ երկու ամսից նոր հիմնադրամ կբացվի« եւ հասկանալի կլինի, թե ինչ է լինելու: Այսօր Արեւիկ Անափիոսյանն էլ ասաց, որ իրենց ասած երկամսյա ժամկետը ամիսուկես հետաձգվում է, եւ դեռ կարող է անընդհատ հետաձգվել: Ես կարծում եմ, որ սա մեր աշխատակիցների եւ հիմնարկի ներուժի փոշիացում է նշանակում»,-ասաց ԿԱԻ նախկին աշխատակիցը:

Ապա հավելեց. «300 հոգանոց հիմնարկն իր մասնաճյուղերով սպասարկում էր 38000 ուսուցչական կազմի: Ընդ որում, այդ 300 հոգու մեջ մտնում են նաեւ պահակները, հավաքարարները, վարչական աշխատողները: Թվաբանական տարրական հաշվարկ արեք` արդյոք այդ 300 հոգին, որ սպասարկում էր շուրջ 38000-անոց ուսուցչական կազմին, մեծ աշխատակազմ էր, թե՞ հակառակն է»:

Նա նաեւ հայտնեց, որ հավանաբար իրենց հետ այդպես են վարվում, որպեսզի հիմնարկի վերաբացվելուց հետո այնտեղ տեղավորեն իրենց ցանկացած մարդկանց, քանի որ ԿԱԻ աշխատակիցներն այս ընթացքում սպասելուց հոգնելով` գուցե այլ աշխատանքի տեղավորված կլինեն:

Նունե Ամիրյանից տեղեկացանք, որ պայմանագրերը աշխատակիցների հիմնական մասի հետ լուծված են:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30