Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը հարցի պատասխանը չի գտնում՝ ինչո՞ւ են Նոր Հայաստանում պաշտոնյաները շարունակում կաշառք վերցնել

Սեպտեմբեր 25,2019 13:15

Հեղափոխությունից հետո ամենակարեւոր մարտահրավերն այն է, որ մարդիկ հասկանան` այն ինչ տեղի է ունեցել, իսկապես, իրականություն է: Երեկ Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Ինչքան էլ տարօրինակ թվա, ոչ բոլորը դա արձանագրում են, որ իսկապես իրականություն է: Օրինակ՝ ես չեմ հասկանում, ինչպե՞ս կարող են այս բոլոր իրադարձություններից, քաղաքական փոփոխություններից հետո Հայաստանի հանրապետությունում լինել պետական պաշտոնյա եւ մտածել, որ հնարավոր է կաշառք վերցնել, ապօրինություն թույլ տալ: Դա ինձ համար ամենազարմանալի հարցն է, որի պատասխանը ես չեմ գտնում: Ամեն շաբաթ կաշառքի գործով պաշտոնյա է ձերբակալվում, եւ ես չեմ հասկանում այդ մարդկանց մտքի տրամաբանությունը: Այդ մարդիկ հեռուստացո՞ւյց չեն նայում, լուրե՞ր չեն կարդում, այդ մարդիկ ընդհանրապես Հայաստանի հանրապետությունի՞ց չեն»:

Ըստ Փաշինյանի՝ «Մարդիկ մտածում են, որ Սերժ Սարգսյանի փոխարեն լինելու են ուրիշ մարդիկ եւ, գուցե ավելի….: Սկզբում կա՞ր չէ այդպիսի արտահայտություն՝ բա սրա համա՞ր էինք հեղափոխություն արել: Մարդիկ երթեւեկության կանոնները խախտում են, տուգանվում են, ասում են՝ բա մենք սրա համա՞ր էինք հեղափոխություն արել, գողը գողություն է անում բռնվում է, ասում է՝ բա մենք սրա համա՞ր ենք հեղափոխություն արել, կաշառակերը կաշառք է վերցրել բռնվում է, ասում է՝ բա մենք սրա համար ենք արել. «Այսինքն՝ հեղափոխության ընկալումը այն է, որ ովքեր երկար տարիներ աշխատել են, որ յուղոտ պաշտոն ստանան կամ իրենց բարեկամներին յուղոտ պաշտոնների տեղավորեն եւ չի ստացվել հեղափոխությունը որ եղավ, հիմա կանենք»:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/419274238707487/

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Հեղափոխությամբ մարդկանց մտածողություն չի փոխվում: Քանի որ այն շատ կոնսերվատիվ բնույթ ունի՝ բավական ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի դա տեղի ունենա:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30