Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիան մտադիր է ակտիվացնել ջանքերը արցախյան հակամարտության կարգավորման հարցում. դեսպան

Սեպտեմբեր 25,2019 12:53

Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ցանկանում է արցախյան հակամարտության խաղաղ կարգավորում և մտադիր է ակտիվանալ այս ոլորտում: Ինչպես հաղորդում է Interfax գործակալության ադրբեջանական ծառայությունը, այս մասին հայտարարել է Բաքվում Ֆրանսիայի նոր դեսպան Զաքարի Գրոսը` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:

«Բնականաբար, Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ցանկանում է հակամարտության խաղաղ կարգավորում՝ ձեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում և մտադիր է ակտիվանալ այս ոլորտում»,-գործակալության փոխանցմամբ ասել է դիվանագետը:

Նա նաև նշել է, որ Ադրբեջանի և Հարավային Կովկասի անվտանգությունը կարևոր է Եվրոպայի անվտանգության համար, ուստի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ջանք չի խնայում՝ Իրանի հարցում լարվածությունը վերացնելու համար:

Ալիևն իր հերթին նշել է, որ Ադրբեջանը և Ֆրանսիան համագործակցում են արցախյան հակամարտության կարգավորման շուրջ և գիտեն՝ որ փուլում են գտնվում բանակցությունները:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30