Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԴ-ի վրա ճնշում չկա. ԱԺ-ն Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններն է իրականացնում». Ռուստամ Բադասյան

Սեպտեմբեր 25,2019 12:47

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քրեական միջավայր ստեղծելու, քրեական միջավայրում ներգրավվելու, այդ ենթամշակույթին հարելը քրեականացնող օրինագծի ընդդիմախոսներին ի պատասխան, որոնք հարցնում են՝ հարելն, օրինակ ինչպե՞ս է ճշտվում,  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց. «Կարդացե՞լ եք օրենքի նախագիծը, հիմնավորումները, այնտեղ սահմանել ենք նաև, թե ինչ է քրեական ենթամշակույթը: Այս բոլոր տարրերը ապացուցման ենթակա են»:

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 15-ամյակին նվիրված միջազգային գիտագործնական գիտաժողովի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը վստահեցրեց, որ «Արմավիր» ՔԿՀ-ում հացադուլի մեջ գտնվող որևէ մեկը չկա. «Մի քանի հոգու հետ կապված խնդիր է եղել՝ տեղափոխման հարցերով»:

Մամուլում լուրեր հրապարակվեցին, որ «Արմավիր» ՔԿՀ-ում երեկ անկարգություններ են տեղի ունեցել, և կան 50-ից ավելի հացադուլավորներ: ՀՀ արդարադատության նախարարն այդ լուրերը չափազանցված համարեց և ասաց, որ խնդիրն արդեն հարթվել է: Նախարարը խոստովանեց, որ այժմ էլ ՔԿՀ-ներում կան «օրենքով գողեր», բայց այժմ կա քրեակատարողական ոլորտում ռազմավարություն, ինչը քննարկման փուլում է, եւ այդ անձանց ակտիվության հարցը կլուծվի:

Հարցին ՝ ՍԴ-ի վրա ճնշում տեսնո՞ւմ է, Ռուստամ Բադասյանը պատասխանեց. «Ոչ, ԱԺ-ն Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններն է իրականացնում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30