Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի առեղծվածային մահը շոկ է առաջացրել նրա ընկերների, նախկին գործընկերների շրջանում։ Նրանք դժկամությամբ են անդրադառնում կատարվածին։
Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանը, որը երկար տարիներ Հայկ Հարությունյանի մտերիմ ընկերն է եղել, չի հավատում Հարությունյանի ինքնասպանությանը «Ես հանրապետությունում չեմ, հիմա չեմ կարող խոսել։ Բայց ես ասելիք ունեմ, հետո կխոսեմ, ինքնասպանությանը չեմ հավատում»,- ասաց նա մեզ։
Գեներալ լեյտենանտ Արարատ Մահտեսյանը նույնպես բառեր չուներ եւ խուսափում էր հարցերին պատասխանելուց։ 2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ նա զբաղեցնում էր ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի առաջին տեղակալի պաշտոնը։ «Ես ոչինչ չեմ կարող ասել։ Ողբերգական զգացողություն, միայն դա կարող եմ ասել, մնացածը վաղը չէ, մյուս օրը գերեզմանի մոտ կասեմ, ես խոսք ունեմ այնտեղ ասելու»,- ասաց նա։
Իսկ Դուք հավատո՞ւմ եք գեներալ Հարությունյանի ինքնասպանության վարկածին։ «Ես միայն փաստերին եմ հավատում, երբ որ փաստերն իմանանք, կասենք»։
Կարդացեք նաև
Հարցին, թե կարո՞ղ էր օպերատիվ աշխատանքի ահռելի փորձ ունեցած մարդը՝ դժվարին իրավիճակներում աշխատած, նման քայլի դիմել, Արարատ Մահտեսյանը պատասխանեց. «Ես որքանով որ իրեն ճանաչում եմ, չէր կարող»։
Սյուզաննա ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում