Փաստն այն է, որ երկրում ցնցումները կանգ չեն առնում, «տուրբուլենտությունը» շարունակվում է։ Նախկին ոստիկանապետի՝ իր առանձնատանը հնչած կրակոցին էլ նախորդեց Լոս Անջելես-Երեւան վարչապետ-ԱԱԾ Նախկին տնօրեն «փոխհրաձգությունը»։ Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով Արթուր Վանեցյանի հրաժարականի աղմկահարույց տեքստին, ԱՄՆ-ից հայտարարեց, թե նման հայտարարություն անողի ուսադիրները պետք է նետել աղբամանը։
Վանեցյանը Երեւանից արձագանքեց, թե Փաշինյանը խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում, չի մտածում իր խոսքերի հետեւանքների մասին։ «Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել, առանց հետեւանքների մասին մտածելու»,- հարցրեց Վանեցյանը։
Մնում է վերլուծել՝ որքան նպատակահարմար է այս հրապարակային հեռակա մենամարտը՝ Լոս Անջելեսից մեկնարկած այս բախումը աշխարհի աչքի առաջ։ Փաշինյանը կատարվածը համեմատեց 90-ականների՝ պետական հեղաշրջման գնացող պուչիստների գործողությունների հետ։ Ուրեմն կարելի՞ է ենթադրել, որ դավադրության փորձի այդ կասկածը իրավապահների խոշորացույցի տակ է հայտնվելու։
Եվ, ընդհանրապես, որքա՞ն շահած դուրս կգա Հայաստանն այս «տուրբուլենտությունից»։ Ի վերջո, առաջնահերթը երկրի անվտանգ միջավայրն ու կայունությունն են, ոչ թե առանձին խմբային շահերն ու նկրտումները՝ թերեւս առանձին քաղաքական բեւեռների ստեղծման նոր քարտեզով։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
30 տարի թմբկահարում ենք քաղաքակիրթ ազգ ենք,էս ենք էն ենք,հիմա էլ աշխարհի առջև մեր ,,կեղտոտ սպիտակեղենն,,ենք ցուցադրում՝դա էլ որպես ձեռքբերում ներկայացնում….:Բոլոր երկրներն էլ իրենց պահարաններւմ ,,դիակներ,,ունեն,սակայն դրանք չեն հանրայնացնում՝իրենք իրենց երկրի իմիջի թշնամիները չեն……