Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ միայն ուսադիրը, այլ հենց իր աշխատանքով ուսադիրների պատիվը պահող մարդուն կարող են իրենք քացիների տակ գցեն. Ռուբեն Գեւորգյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 25,2019 11:02
Ruben Gevorgyan

Երեկ ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Սիքայելյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր եւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հարաբերություններին, ասել էր, թե «ԱԱԾ տնօրենն իր ընկերն է, իրար հետ ճանապարհ են անցել, իր ընկերն էլ մնալու է»։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ Լոս Անջելեսում արած հայտարարությանը, թե Արթուր Վանեցյանի՝ նման հայտարարություն անողի ուսադիրները պետք է նետել աղբամանը, Սասուն Միքայելյանն ասել է. «Ոչ մեկ իրավունք չունի ասելու, ես էլ եմ ուսադիր կրել, նման բան ոչ մեկ իրավունք չունի ասելու»։

Երեկ մենք փորձեցինք պարզել ազատամարտիկների, պատերազմի մասնակիցների կարծիքն այս կոնֆլիկտի վերաբերյալ։ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, Երդվյալ ազատամարտիկների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանին (Ծաղիկ Ռուբո) հարցրինք, թե ինչ կարող է ասել սպայի պատվի, սպայի ուսադիրներն աղբամանը նետելու վարչապետի հայտարարության եւ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի արձագանքի վերաբերյալ։

Գեւորգյանը, որն Արցախյան ազատամարտին մասնակցել է կամավորական հիմունքներով եւ ուսադիր չի կրել, ասաց. «Ես միայն իմ կարծիքը կարող եմ ասել էս ասածի մասին, որ նախ՝ եթե Սասունը միտք ա արտահայտել, ինքը սպա է եղել, ուսադիրներ ունի, ուսադիրներ է կրել, ինքն ազատ կարող է մեկնաբանություն տալ։ Բայց ես իմ կարծիքը կարող եմ ասել ուսադիրներն աղբարկղ գցելու վերաբերյալ՝ բնականաբար, այդ արտահայտությունը, որ կարելի է գցել աղբարկղ, արդեն աղբարկղ գցելու փոխարեն ուսադիրներ են տրորում, ոտնահարում։ Դրա վառ ապացույցը, որ Վայոց ձորի մարզում բարձրաստիճան սպային ծեծի են ենթարկել, ու մինչեւ հիմա էլ ծանր պառկած է։ Դա ինչի՞ նշան է, ուսադիրներն աղբարկղ նետելո՞ւ, թե՞ ավելի վատթար վիճակի մեջ գցելու հենց սպային, ոչ միայն ուսադիրները։ Դրանից արդեն կարելի է եզրակացնել, որ ամեն մի արտահայտություն էսօրվա դրությամբ՝ դա լինի բարձրաստիճան մարդ, երկրի տեր, առաջին մարդ, թե ով, բոլորի տրամադրությունն էլ հիմնականում էս իշխանության մեջ էդ ուղղությամբ է գնում։ Վառ ապացույցը՝ հենց էս սպայի ծեծը, որն ինձ համար ցավ է»։

– Ո՞ր ուղղությամբ կոնկրետ։

– Եթե ուսադիրները մարդիկ իրենց տրամադրությամբ կամ մտածելակերպով մտածում են՝ կարելի է աղբարկղը նետել, էլ էդ արտահայտությունն ո՞ւմ է պետք։ Եթե վառ ապացույցը՝ ուսադիրներով մարդուն քացու տակ են գցում, մինչեւ մահամերձ աստիճանի են հասցնում։ Այսինքն՝ ոչ միայն ուսադիրը, այլ հենց իր աշխատանքով ուսադիրների պատիվը պահող մարդուն կարող են իրենք, կոպիտ ասած, կներեք բառիս համար՝ քացիների տակ գցեն։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30