Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը եկել է իշխանության, բայց չի կարողանում դառնալ պետական գործիչ. «Փաստ»

Սեպտեմբեր 25,2019 10:50

Երբ հեղափոխականը գալիս է իշխանության և պետական համակարգ, ինքն արդեն պետք է պետական գործիչ դառնա, որ կարողանա լուծել խնդիրները:

Իսկ երբ հեղափոխականը մնում է հեղափոխական ու չի կարողանում պետական գործիչ դառնալ, գնում է ձախողումների. կա՛մ պետական համակարգն է փլուզվում, կա՛մ նույն համակարգը դիմադրում է իրեն:

Այս կարծիքին է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, ով նաև շեշտում է, որ նկարագրված դեպքում ղեկավարը ձախողումների պատճառներն իր մեջ չի փնտրում:

«Փորձում է գտնել քավության նոխազներ. մեկը կարող է լինել այս գործիչը, այն գործիչը, հետո մամուլի ներկայացուցիչը, հետո ՍԴ-ն և այլն:

Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանի մոտ այդ իրավիճակն է. նա եկել է իշխանության, բայց չի կարողանում դառնալ պետական գործիչ, ու քանի որ չի կարողանում, բնականաբար, խնդիրները ևս չեն լուծվի:

Այդ ամենի հետևանքով նույն պետական համակարգը սկսում է դիմադրել իրեն, և ինքն այդ դիմադրության մեջ քողարկված դավադրություն է տեսնում:

Այդ դավադրությունը տեսնում է տարբեր ուժերի կողմից՝ նախկիններից, իր շրջապատից, ուժայիններից, մամուլից, հոգևորականներից ու այսպես շարունակ:

Իսկ երբ պետության ղեկավարը թշնամանք ու ատելություն է արտահայտում, ինքն այդ երևույթները որպես կնիք դնում է նաև ամբողջ հասարակության վրա: Սա օբյեկտիվ է, քանի որ ցանկացած պետության ղեկավար իր տեսակով է փորձում տարածել իր պատկերացումները»,-«Փաստի» հետ զրույցում նկատում է քաղաքագետը՝ հավելելով, որ եթե երկրի ղեկավարը հանդուրժող է ու գիտակից, այլ պատկեր ունի նաև հասարակությունը:

«Իսկ թշնամանքը շերտերով է տարածվում. աղքատները հարուստներին են ատում, դատավորները սկսում են ատել փաստաբաններին, փաստաբանները՝ դատավորներին, հետո միասին սկսում են ատել դատախազական համակարգի աշխատակիցներին ու այսպես շարունակ:

Այս ամենի վերջնարդյունքը հասարակության խորը պառակտմանն է հանգեցնում:

Այս պարագայում բացի վնասից ուրիշ բան, առավել ևս՝ օգուտ հնարավոր չէ ունենալ, և ամբողջ խնդիրը հենց դա է»,-ասաց Ե. Բոզոյանը՝ ընդգծելով, որ թշնամանքի ու ատելության մթնոլորտի հետևանքների օրինակները առկա են թե՛ հարևան, թե՛ այլ պետություններում:

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30