Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրիարքի թեկնածուն պետք է ունենա Պոլսի հայոց պատրիարքությանը ենթակա եպիսկոպոսի աստիճան. Ermenihaber

Սեպտեմբեր 25,2019 10:14

Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Ստամբուլի նահանգապետարանի միջոցով Կ. Պոլսի Հայոց Պատրիարքարան է ուղարկել 85-րդ պատրիարքի ընտրության վերաբերյալ գրավոր կանոնագիրը (կանոնադրությունը):

Կանոնադրության 25-րդ կետում ներկայացվում է 6 պայման, որոնցից բոլորին համապատասխանելու դեպքում միայն հնարավոր կլինի Կ. Պոլսի պատրիարքական աթոռի համար թեկնածություն առաջադրել:

Կանոնադրության սահմանած պայմանները ստորև`

1. Պատրիարքի թեկնածուի հայրը պետք է եղած լինի Թուրքիայի Հանրապետության քաղաքացի:

2. Թեկնածուն պետք է վայելի Թուրքիայի Հանրապետության կառավարության վստահությունը (պետության դեմ ուղղված քաղաքական հռետորաբանություն և գործունեություն չծավալել, ինչպես նաև չմասնակցել պետության վստահությունը և հեղինակությունը խաթարող գործողություններին):

3. Թեկնածուն պետք է ունենա Պոլսի հայոց պատրիարքությանը ենթակա եպիսկոպոսի աստիճան:

4. Պետք է լրացած լինի պատրիարքի թեկնածուի 35 տարին:

5. Թեկնածուն պետք է չունենա դատվածություն, և չլինեն ընտրության մասնակցությանը խոչընդոտող այլ հանգամանքներ:

6. Թեկնածուն պետք է ի զորու լինի պատրիարքի պարտականությունները հավուր պատշաճի կատարելու համար:

Պատրիարքի թեկնածու առաջադրվելու համար սահմանված վերոհիշյալ պայմաններից նոր և խնդրահարույց է միայն 3-րդը, որը անհնար է դարձնում արտասահմանաբնակ թեկնածուների առաջադրումը:

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30