Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստորեն՝ մարտի 1-ի ողբերգությունը շարունակվում է 11 տարի անց էլ. Հայկ Հարությունյանի տեսակը հաշվի առնելով՝ քիչ հավանական եմ համարում ինքնասպանության վարկածը». Արամ Սարգսյան

Սեպտեմբեր 24,2019 23:30

Արամ Զավենի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ես Հայկ Հարությունյանին բավականին լավ ճանաչում եմ։ Վեց ամիս աշխատել եմ իր հետ, ես որպես վարչապետ, ինքը՝ ՆԳՆ նախարար։ 1999-ի լարված իրավիճակներից ելնելով, Հայկ Հարությունյանի հետ շաբաթական երկու անգամ ծրագրված հանդիպել ենք պաշտոնապես՝ ամեն հանդիպումը 2 ժամ տևողությամբ։

Նրա տեսակը հաշվի առնելով՝ քիչ հավանական եմ համարում ինքնասպանության վարկածը: Եթե անգամ այդպես է, Հայկ Հարությունյանի նման՝ գաղութների վարչությունից սկսած, ահռելի օպերատիվ աշխատանքի փորձ ունեցող, հավասարակշռված ու պլանավորող մարդը, ինքնասպանության դրդապատճառների մասին ձեռագիր վկայություն կթողներ՝ ոչ մեկ օրինակով և ոչ մեկ հասցեում։ Փաստորեն՝ մարտի 1-ի ողբերգությունը շարունակվում է 11 տարի անց էլ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30