ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում զետեղել էր «Կրակել են կարմիրգրքյան սև արագիլի վրա» վերնագրով հրապարակում, համաձայն որի՝ բացառիկ սև արագիլին կրակել են Շիրակի մարզի «Արփա լիճ» ազգային պարկի տարածքում:
Սեպտեմբերի 23-ին ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի 53-ամյա մի բնակիչ գյուղի «Դարի հետև» տարածքում բռնել է վիրավոր սև արագիլին և սեպտեմբերի 20-ին հանձնել «Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ-ի արևելյան տեղամաս:
Սեպտեմբերի 21-ին թռչունին տեղափոխել են վերականգնողական կենտրոն՝ բուժման:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանություն