Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է Ավստրիայի Ֆեդերալ խորհրդի նախագահ Կարլ Բադերի հետ:
Կարլ Բադերը, գոհունակություն հայտնելով երկու երկրների խորհրդարանների միջեւ ձեւավորված ջերմ եւ գործուն կապերի համար, ընդգծել է բարեկամական խմբերի ակտիվ աշխատանքը խորհրդարանների կարողությունները մեծացնելու եւ նոր մակարդակի հասցնելու գործում՝ ընտրողների հետ տարվող աշխատանքում եւ կրթական ծրագրերում:
Արարատ Միրզոյանն ընդգծել է Ավստրիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման կարեւորությունը, ինչպես նաեւ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցում Ավստրիայի դերակատարությունը: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ երկու երկրները համատեղ աշխատանքի հեռանկար ունեն խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների ամրապնդման եւ խորհրդարանների կարողությունների զարգացման գործում:
Կողմերը նաեւ քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ խորհրդարանական հարթակներում երկու երկրների օրենսդիր մարմինների համատեղ աշխատանքին վերաբերող հարցեր:
Կարդացեք նաև
ՀՀ Ազգային ժողով