Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօլուն Նյու Յորքում ՄԱԿ-ի 74-րդ նստաշրջանի շրջանակում մասնակցել է «Իսլամական համագործակցության կազմակերպության» «Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ուղղված ագրեսիայի հարցերով շփման խմբի» ժողովին: Ինչպես հաղորդում է Anadolu թուրքական գործակալությունը, այս մասին արտգործնախարարը գրառում է արել նաև Twitter-ի իր էջում:
««Իսլամական համագործակցության կազմակերպության» Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ուղղված ագրեսիայի հարցերով շփման խմբի ժողովին մեկ անգամ ևս դատապարտեցինք Հայաստանի անօրինական դիրքորոշումը»,-գրել է Չավուշօղլուն՝ կարևորելով խմբի գործունեությունը Ադրբեջանին աջակցելու հարցում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ