Արցախի Հանրապետության նախագահ, ԱՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, սեպտեմբերի 24-ին պահեստազորայինների ընդունման նախնական հավաքակետեր և պաշտպանության բանակի հրամանատարական կետ:
Արցախի Հանրապետության նախագահը ծանոթացել է զորահավաքի ընթացքին և ողջույնի խոսքով դիմել համապետական նշանակության միջոցառմանը ընդգրկված պահեստազորայիններին:
Բանակի հրամանատարական կետում Բակո Սահակյանը լսել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի զեկույցը զորավարժությունների ընթացքի և առաջիկա միջոցառումների մասին:
Բանակի հրամանատարի զեկույցից հետո ԱՀ նախագահը հայտնել է իր նկատառումները ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ, ինչպես նաև տվել մի շարք ցուցումներ և հանձնարարականներ:
Կարդացեք նաև
Համապետական նշանակության միջոցառմանը հետևում էին նաև ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը և պաշտոնատար այլ անձինք:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն