«Երկրապահ կամավորականների միության» նախագահ Սասուն Միքայելյանից այսօր ՀՀ-ում տեղի ունեցող լայնածավալ զորահավաքի աշխատանքների ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ գնահատական կտա ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներին: «Այս լուրջ օրը մի քաղաքականացրեք»,-նախ ասաց Սասուն Միքայելյանը:
Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ պետի պաշտոնից հրաժարական տալն, այնուամենայնիվ, Միքայելյանը մեկնաբանեց. «ԱԱԾ պետն իմ ընկերն է, իրար հետ ճանապարհ ենք անցել, իմ ընկերն էլ մնալու է…բոլորս պետք է սթափվենք՝ բոլորս…»:
Հարցին՝ «կարծում եք, Վանեցյանը սպայի ուսադիրներն աղբամա՞նն է նետել»(Նիկոլ Փաշինյանն էր այդպես ասել), Միքայելյանն արձագանքեց. «Ես էլ եմ ուսադիր կրել, որեւէ մեկն իրավունք չունի նման բան ասել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ