Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ԵՊՀ խնջույքը տեղափոխվել «Ֆլորենս» եւ ինչ կապ ունի Կարեն Կարապետյանի խորհրդականը

Սեպտեմբեր 24,2019 17:14

«Հարց է առաջանում, եթե ԵՊՀ 100-ամյակի խնջույքը պլանավորված էր, որ պետք է տեղի ունենա «Ռենեսանսում»` 10000-12000 դրամ մեկ հոգու համար հաշվարկով, ինչու է այժմ դա տեղափոխվել է «Ֆլորենս»` մեկ հոգու համար 40000 դրամով: Արդյոք սա պայմանավորված է նրանով, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը Կարեն Կարապետյանի նախկին խորհրդականն է: Բոլորին հայտնի է` այս սուղ պայմաններում մեկ հոգու համար 40000 դրամ ծախսելն անտրամաբանական է, հատկապես, որ բոլորը գիտեն, որ «Ֆլորենսը» պատկանում է Կարեն Կարապետյանին»,- ԵՊՀ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:

Նա անդրադարձավ նաեւ ԵՊՀ-ում քավոր-սանիկական կապերին, որի մասին հրապարակումներ են եղել մամուլում:

Նա եւ ուսանողական խորհրդի այլ անդամներ նշում էին, որ իրենք ամեն ինչ արել են, որ ԵՊՀ 100-ամյակի նշումը հավուր պատշաճի կազմակերպվի: Ի թիվս այլնի, դժգոհություններ հնչեցին, որ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը «Հյուր սերվիսի» հետ կապ ունի եւ հյուրերի ընդունումը հենց այդ կազմակերպության հետ է իրականացնելու, ստացվում է` ինքն ուղիղ իր հետ է աշխատելու:

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանից լրագրողները հնարավորություն չունեցան իրեն ուղղված մեղադրանքների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ, նրա գործավարուհին ասաց, որ Գեւորգյանը զբաղված է եւ լրագրողներին չի կարող ընդունել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30